Պարոն Օհանյան, եթե քաղբանտարկյալներ ունենք կարո՞ղ եք կոնկրետ անունով ասել (տեսանյութ)
ԱԻՄ վարչության անդամ, ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի համակարգող խմբի անդամ Գագիկ Սարուխանյանի խոսքով՚ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող էր թույլ չտալ, որ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորեն: «Հիմա նոր ընկել է ու ասում է, որ մենք ունենք քաղբանտարկյալներ: Պարոն Օհանյան, եթե քաղբանտարկյալներ ունենք, կարո՞ղ եք կոնկրետ անունով ասել` ովքեր են դրանք… ընդամենը PR»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գ. Սարուխանյանը:
Ըստ նրա` Սեյրան Օհանյանը քաղաքական գործիչ չէ, նա զինվորական է: Իսկ ՕՐՕ դաշինքի մյուս անդամ Վարդան Օսկանյանն էլ, բանախոսի պնդմամբ, դիվանագետ է: «Ինքն ասում է` վերջին 10 տարիները կորցրած են Հայաստանի համար, իսկ ի՞նչ է, նախորդները կորսված չե՞ն, որովհետև ինքը այն ժամանակ նախարար էր … յորղանն իր վրա է մեկնում, այսինքն»:
«Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ էլ Գ. Սարուխանյանն ասաց, թե նախ սխալ է դաշինքն անվանել անհատի անունով, դա հետընթաց քայլ է համարվում, սա ցույց է տալիս, որ գնում ենք անհատի պաշտամունքի:
«Նա բարերար է, բայց ոչ քաղաքական գործիչ»: