17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կասեցնում են Ծառուկյանի գազալցակայանների աշխատանքը. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, էկոնոմիկայի նախարարությանը խոստանում է տուգանել եւ կասեցնել առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանները: Մայրաքաղաքում եւ երեւանամերձ վայրերում մի քանի գազալցակայաններ պատկանում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Ծառուկյանին եւ Մհեր Սեդրակյանին։ Ընդ որում, Սեդրակյանին պատկանող գազալցակայանում թվով ամենաշատ գազի խողովակներն են, որոնցից ընդամենը մի քանի խողովակի վրա են տեղադրված աշտարակներ:

Էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը թերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե՝ “գուցե պատճառը հենց պատգամավորների հանգամանքն է, որ կառավարությունը առայժմ չի ստիպում այս տնտեսվարողներին հրաժարվել “լեւի” գումարներից, նշել է, որ նման բան չկա:

Հարցին՝  այն, որ կառավարությունը չի շտապում տուգանել, նույնիսկ կասեցնել հայտնի տնտեսվարող Գագիկ Ծառուկյանին պատկանող “Մուլտի գազ” եւ “Մուլտի լեոն” ընկերությունների գազալցակայանները, պատճառը, թերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ-Գագիկ Ծառուկյան լարված հարաբերություններն են՝  Խալիկյանն ասել է. “Բոլոր տնտեսվարողները ենթարկվել են տույժի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Այս տարի դեռեւս մոնիտորինգ չենք կատարել, որպեսզի հստակ ասեմ՝ “Մուլտի գազը” տեղադրե՞լ է, թե՞ ոչ, առաջիկայում կուսումնասիրենք, եւ ավելի ստույգ կպատասխանեմ։ Բայց որ անխտիր բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության՝ դա անկասկած է”: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ