15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀՀ Ոստիկաությունը կհսկի ընտրությունների ընթացքը

Մարտի 7-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում  պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու  նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ընտրությունների շրջանում ոստիկանական գործառույթների առաջնահերթությունները, մանրամասնվեցին ծառայությունների խնդիրները,  ուշադրություն հրավիրվեց հնարավոր իրավախախտումների դրսևորումների վրա:
Օպերատիվ շտաբի աշխատանքային խմբերի ղեկավարների հաշվետվությունների քննարկումից հետո ընդունվեցին համապատասխան որոշումներ:
 
Նիստի ավարտին Հունան Պողոսյանն ըստ ոլորտների տվեց կոնկրետ    հանձնարարականներ:
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ