21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շաբոյանի մարդիկ գազալցակայաններում են. 168 ժամ

Գազի գնի բարձրացումից հետո հանրապետությունում գործող գազալցակայանները ավտոմեքենաները լիցքավորում են գազի 1 խ/մ-ն 200 դրամով՝ նախկին 160 դրամի փոխարեն։

“168 ժամ”-ի տեղեկություններով, վերջին օրերին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում են գազալցակայաններ եւ փորձում են դրանց սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը եւ այն վաճառել 190 դրամով։

Թեեւ ՏՄՊՊՀ-ից թերթի թղթակցին հայտնել են, որ իրենք գազի գին չեն սահմանում, սակայն ավելացրել են, որ այս շուկայում անցկացվում են ուսումնասիրություններ, որի արդյունքում կորոշվի գազի վաճառքի ողջամիտ գինը, եւ ըստ այդմ էլ կորոշվի գազի գնի թանկացումը եղել է ողջամտությա՞ն սահմաններում, թե՞ ոչ։

Ամենայն հավանականությամբ, գազի վաճառքի ողջամիտ գին կհայտարարվի հենց 190 դրամը, ինչը կնշանակի, որ գազը պետք է վաճառվի հենց այդ գնով։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ