30 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սահմանամերձ շրջաններում Օհանյանը բավականին բարձր ռեյտինգ ունի»

 

«Մենք այժմ ճանապարհին ենք, վերադառնում ենք Տավուշի մարզից: Ես ուղեկցող խմբի մեջ եմ, և այս դեպքում որպես իրազեկող՝ պիտի ասեմ՝ Տավուշում՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ընդունեցին աշխուժորեն ու պատրաստակամորեն: Մտածում էինք՝ պիտի գնանք ու խնդրենք, որ մարդիկ տներից դուրս գան,  բայց մարդիկ դուրս են գալիս, տուն հրավիրում, նույնիսկ նրանք, ովքեր չեն ընտրելու այս դաշինքին:  Մարզերում մարդիկ շատ ջերմ են ու հյուրասեր», Henaran.am-ի հետ զրույցում պատմեց  ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անտրադառնալով ՕՐՕ-ի՝ Տավուշի մարզում  անցկացրած նախընտրական քարոզարշավին:

Վերջինս շեշտեց՝ սահմանամերձ շրջաններում Օհանյանը բավականին բարձր ռեյտինգ ունի, քանի որ հաճախ է առիթ ունեցել  այդպիսի տեղեր գնալու, ու ժողովուրդը նրան ճանաչում է:

«Մթնոլորտը ջերմ էր, տհաճ հարցեր չհնչեցին», – նշեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ