18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ծննդից հետո հանգիստ. Իրատես de facto

Կիրակի օրն Էջմիածնի “Վան” ռեստորանային համալիրում նշվել է գեներալ Մանվելի ծննդյան օրը. “Հանգիստ-շնորքով ծնունդ էր”,- ասացին ներկաները “Իրատես de facto”-ին: Օրինաչափորեն, գեներալին շնորհավորելու է գնում Սերժ Սարգսայնը. “Հա, եկել էր, համ էլ պարել է”: 

Է՞լ ով կար: “Արգամիչը, Սեյրան Օհանյանը”: Խաչատուրովը կա՞ր.”Չկար, Արթուրն էր Աղաբեկյան` Ղարաբաղից”:

Բա ԲՀԿ-ի՞ց, Յուվեցի Կարոն կա՞ր: “Բայց Կարոն ի՞նչ ԲՀԿ. կար, Բելաջոյի Գրիշը չկար, Լֆիկն էր, հա, Հարություն Քուշկյանը ու Մանվելի բոլոր կռված ընկերները”: 

Ի դեպ. գեներալ Մանվելի ծնունդով ավարտվեց ծննունդ-հարսանիքների սեզոնը հայոց քաղաքական իսթեբլիշմենտի համար: Սկսվեց հանգստյան սեզոնը: Իր ծնունդից անմիջապես հետո գեներալը կմեկնի Օդեսա, ուր ողջ կյանքում հանգստացել է, “ախպերները”, հարազատները հորդորել են` էս անգամ էլ Նիցցա, Վենետիկ։ “Չէ, Օդեսա”,- պնդել է օդեսասեր գներալը:

Ի դեպ, հուլիսի քսանից հետո էլ Սերժ Սարգսյանը կմեկնի հանգստի:

Հետաքրքիր այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ