82,2 տոկոս՝ Կարեն Կարապետյանը՝ ռեկորդակիր․ Gallup
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցմանը մասնակցած 1146 քաղաքացու 81 տոկոսը դրական է գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի գործելաոճը» հարցին քաղաքացիները պատասխանել են՝ լիովին դրական՝ 22,4 տոկոս, ավելի շուտ դրական՝ 58,6 տոկոս, ավելի շուտ բացասկան՝ 9,9 տոկոս, ընդհանրապես բացասական՝ 3,8 տոկոս:
«Ընդհանուր առմամբ 81 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գործելաոճը», -նշել է Արամ Նավասարդյանը:
«Ինչպե՞ս եք գնահատում նոր ձևավորված կառավարության կատարած աշխատանքը վերջին վեց ամսվա ընթացքում». հացվածների 62,3 տոկոսը հիմնականում դրական է գնահատել:
Նավասարդյանը ընդծել է , որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակումից հետ հասարակության մեջ դրական սպասումների ֆոն էր ձևավորվել և հարցման մասնակիցները պատասխանելով հարցին, թե «որքանո՞վ արդարացան դրական սպասումները կառավարման վեց ամսում», 64,5 տոկոսը նշել է, որ դրական սպասումներն արդարացված են:
«Կցանկանա՞ք, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետ պաշտոնում». հարցվողների 34,6 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 47,6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 6,2 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 2,7 տոկոսը՝ միանշանակ ոչ:
«Ընդհանուր առմամբ քաղաքացիների 82,2 տոկոսը դրական է պատասխանել, ցանկություն ունի որ Կարեն Կարապետյանն ընտրություններից հետո մնա վարչապետ պաշտոնում»,- Նշել է Արամ Նավասարդյանը: