29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը Եվրոպայի համար կարող է լինել վստահելի հարեւան․ ՀՀ նախագահ /տեսանյութ/

Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցությունը հնարավոր է, ինչը Հայաստանը ցույց է տալիս իր օրինակով։ Այդ մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ասել է Euronews-ին տված հարցազրույցում։

ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագրի և 2013 թվականին մերժված ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ու ասել, որ այս նոր փաստաթուղթը էականորեն չի տարբերվում նախորդ փաստաթղթից եւ քաղաքական առումով գրեթե տարբերություն չկա։ 

Նախագահն ասել է, որ անհրաժեշտ էր այնպես անել, որ նոր փաստաթուղթը չխախտեր Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

Լրագրողը հարցրել է, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային՝ նշելով․ «դե ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին գիտենք»։

Ի պատասխան՝ նախագահն ասել է․ «Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով: Բացի այդ, այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար լինել վստահելի և կանխատեսելի հարևան»:

Պատասխանելով այն հարցին, թե այն հանգամանքը, որ նախագահի անունը չկա ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության ցուցակում, նշանակո՞ւմ է արդյոք, որ նա դուրս է գալիս քաղաքականությունից, նախագահը պատասխանել է․

«Դա նշանակում է, որ իշխանությունը հաշվի է առել ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվեն իշխանական ռեսուրսները: Բացի այդ, այսպես մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդներին իրենց դրսևորել քաղաքականության մեջ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ