25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինտերպոլը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) և 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:

Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ և պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին) և սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին և տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, և այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ