18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բնապահպանության նախարարը տասը տարի է որսի չի գնացել

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է վերջին տասը տարիներին որսորդությամբ չի զբաղվել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց նախարարը` անդրադառնալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված փաստաթղթին, որտեղ նախարարն իր նախասիրությունների շարքում նշել էր նաեւ որսը:

“Ես ոչ միայն հիմա, այլեւ արդեն տասը տարի է, որսով չեմ զբաղվում, որեւիցե որսորդության,  պահպանվող տարածքում կրակելու , նման իրողություն չի կարող լինել: Այս ընթացքում այս տարին մեկ անգամ որսորդությամբ եմ զբաղվել, դա  ձկնորսությունն է եղել` այն ել ոչ Հայաստանի տարածքում”,-ասաց Արամ Հարությունյանը:

Անդրադառնալով  սեպտեմբերի 29-ին “Խոսրովի անտառ” պետական արգելոցում կատարված հանցագործությանը, եւ որսագողին բացահայտելու մասին ոստիկանության հավաստիացմանը, ինչին բնապահպաննեչը չեն հավատում, նախարարն ասաց.“Ցավոք սրտի նաեւ եղան ոչ մասնագիտական մեկնաբանություններ քննարկումներ, բայց մեր խնդիրն այն է, որ մենք կարողանանք  համագործակցել եւ հանրության, եւ հասարակական կառույցների, եւ ոստիկանության հետ:  Մենք պատրաստ ենք դրան: Գործը հարուցված է եւ քննությունը շարունակվում է”:

Նախարարը համոզմունք հայտնեց, որ գործը մինչեւ վերջ կբացահայտվի: Ինչ վերաբերվում է Արամ Հարությունյանի հրաժարականի` բնապահպանների պահանջին, նախարարն ասաց.”Ձեր թվարկած բնապահպանական ակտիվիստները ոչ բոլոր  բնապահպանների կարծիքն են արտահայտում, իհարկե, ոչինչ հեշտ չի լինում եւ համագործակցելը, եւ աշխատելը, բայց մենք դրան պատրաստ ենք, մենք էմոցիոնալ չենք նայում հարցին եւ հայտարարում ենք, որ հավատում ենք բարձրացված հարցերի անկեղծությանը, հավատում ենք, որ բոլորի մտահոգությունը անկեղծ է: Ինչ վերաբերվում է հրաժարականին, այդ հայտարարությունները չեն կարող իմ աշխատանքի վրա ազդել”:

Նախարարը հավելեց, որ ստեղծված իրավիճակից հետեւություններ են արվում, մասնավորապես, որ պետք է ակտիվանա համագործակցությունը հասարակության եւ որոշ հասարակական կառույցների հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ