04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մարտի 1-ը անպատժելիության հետեւանք էր

«Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները ընտրությունները կեղծելու, իշխանությունն ամեն գնով պահելու գործելակերպի հետեւանքն է»,-այսօր՝ մարտի 1-ին, Երեւանի Ազատության հրապարակում ՀԱԿ-ՀԺԿ կազմակերպված հանարահավաքի ժամանակ ասել է ՀԱԿ կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

«Մարդիկ դուրս էին եկել փողոց եւ բողոքում էին ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների, խախտումների դեմ, ընդ որում, այդ հանրահավաքները բացառապես խաղաղ բնույթ էին կրում: Սակայն, իշխանությունը, հավատարիմ մնալով իր գործելակերպին, դիմեց բռնության: Մարտի 1-ը անպատժելիության հետեւանք էր, նման  բան չէր լինի, եթե ժամանակին պատժվեին 2004թ. բռնությունների համար պատասխանատու պաշտոնյաները: Իշխանությունները անաչառ հետաքննություն իրականացնելու փոխարեն՝ ամբողջ պատասխանատվությունը բարդեցին ընդդիմության վրա, շինծու քրեական գործեր հարուցվեցին, մինչ օրս այդպես էլ որեւէ մեկը պատասխան չի տվել կատարված սպանությունների համար,զ ոհվածների հարազատները չեն ստացել փոխհատուցում: Ակնհայտ է, որ աս իշխանությունը Մարտի 1-ը չի բացահայտելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ : 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ