Սեքս-ջիհադ.մուսուլմանուհիները “սրբազան պատերազմին” աջակցում են սեռական ակտի միջոցով
Իսլամական կազմակերպությունները` Թունիսից մինչեւ Սոմալի, երիտասարդ աղջիկներին ուղարկում են Սիրիա` “ժամանակավոր ամուսնության” պատրվակով: Շատերը վերադառնում են հայրենիք, որպեսզի այնտեղ ծննդաբերեն երեխաներին, որոնք երբեք չեն իմանա` ովքեր են իրենց հայրերը եւ ապօրինի ծնվածներ կհամարվեն, գրում է “svodka.net”-ը:
“Նրանք սովորական մայրեր չեն: Նրանք պարզապես թունիսցի աղջիկներ են, որոնք Սիրիա են մեկնում մեկ նպատակով` Ասադին դեմ ապստամբներին մի քանի րոպե մտերմություն պարգեւելու համար: Խոսքը կարճատեւ հանդիպումների մասին է, որոնք կայանում են թեժ գծերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող տներում: Այդ հանդիպումները հիմնականում հանգեցնում են հղիության, որը դրամայի է վերածվում եւ աղջիկներին ուղեկցելու է նրանց ողջ կյանքի ընթացքում` անդրադառնալով նաեւ նրանց երեխաների վրա”,-գրում է իտալական “La Stampa”-ն:
“Դա կոչվում է “jihad al nikah”` բավականին տարօրինակ բանաձեւ` բնորոշելու այն միությունները, որոնք տեւում են սեռական ակտի ընթացքում”,-նշվում է հոդվածում,-“եւ ով գիտե`այդ ջիհադն աղջիկների համար քանի անգամ է կրկնվում: Սակայն նրանք համոզված են, որ իրենց հավատքն է կոչ անում անել դա, եւ որ դա իրենց մասնակցությունն է “սրբազան պատերազմի”: Սակայն նրանց երեխաները ոչ միայն ծնվելու են արտամուսնական կապից, նրանք նաեւ առանց հայր են մեծանալու, ընդհանրապես առանց ընտանիքի, քանի որ հարազատները երես կթեքեն իրենց դուստրերից եւ քույրերից, նրանք չեն կարող ապրել այդ ամոթով”: