14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 2200 կրակոց

Փետրվարի 27-ին եւ լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց:

Արցախի ՊԲ-ից    հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ