14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իշխան Զաքարյանը դեռ կվերադառնա՞

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Լևոն Յոլյանին հարց ուղեց ՎՊ պաշտոնաթող նախագահ Իշխան Զաքարյանի վերաբերյալ:«Արդյո՞ք նա ձեռքերը թափ տվեց ու մտավ քաղաքականության մեջ, թե՞ դա ժամանակավոր փոխատեղում է»:

Լևոն Յոլյանն էլ ասաց, որ Իշխան Զաքարյանի վերաբերյալ հարցերը պետք է հենց նրան տալ:  Արամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Շախմատում դու քայլ չես կարող չանել, բայց եթե չեք պատասխանում, ձեր գործն է»: Մանուկյանը նաև նկատեց, որ Յոլյանը մտնում է մի դաշտ, որտեղ հեշտ է շփոթվելը, որովհետև երկրում բոլոր ոլորտներում համատարած ձախողումներ են:

Պատգամավորը հիշեցրեց, որ Յոլյանը մի քանի ամիս աշխատել է որպես Էներգետիկայի նախարար, և հետաքրրքվեց՝ արդյոք հասցրել է նկատել այդ համակարգում տիրող համատարած կոռուպցիան, թերությունները` ուռճացրած ապարատ, գազի գին, հոսանքի գին: Լևոն Յոլյանը պատասխանեց, որ էներգետիկայի նախարարի պաշտոնից հեռացել է բավարարվածության ու գոհունակության զգացումով: Էներգետիկայի ոլորտում էլ կարծում է, որ բավական շատ դրական տեղաշարժեր են արձանագրվել իր ղեկավարման ժամանակ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ