02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամուսնանում են նույն սանրվածքով ու տատիկ են դառնում էլի նույն սանրվածքով…ինչպես խուսափել ամուսնալուծությունից /վիդեո/

Յուրաքանչյուր ոք, ով ընտանիք է կազմում, պետք է հասկանա, որ ընտանիքն ունի մի քանի ճգնաժամ, և հենց այս ճգանաժամերի պատճառով են ամուսանալուծություններ լինում:

Henaran.am-ի հետ զրույցում հոգեբան Աննա Բադալյանը բացատրեց, որ կան մի քանի ճգնաժամեր: Մեր ազգային` հայկական հոգեբանությունը հոգնում է հաղթահարել ադապտացման ճգանաժամը, որը ամուսնության առաջին ամիսներին է ի հայտ գալիս: Երկրորդ ճգնաժամը ևս մեզ համար հաղթահարելի է. այն լինում է երեխայի ծնվելուց հետո:

”Մեր հարմարվելու սովորությունը, սերն ընտանիքի հանդեպ օգնում են այս ճգնաժամերը հաղթահարել”,-նշեց նա, սակայն հավելեց, որ երրորդ ճգնաժամը մենք չենք կարողանում հաճախակի հաղթահարել: Դա անձի ճգնաժաման է, այսինքն` մարդուն միշտ շարք է պետք, փոփոխություն, նոր զգացմունքներ, արտաքին փոփոխություն:

”Մեր ազգայինը չի օգնում անձնական ճգնաժամի ժամանակ, պետք է շարժ լինի փոխահարաբերությունների, շարժումների, արտաքինի մեջ, իսկ կանայք կան, որ ամուսնանում են նույն սանրվածքով ու տատիկ են դառնում էլի նույն սանրվածքով ու բողոքում են, որ ամուսնու աչքն ուրիշի վրա է”,-շեշտեց Բադալյանը: 

Ամուսնալուծությունից խուսափելու մյուս գաղտնիքների մասին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ