25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես ես Դու սպանում ու հարություն տալիս ինձ …

Ինչպես ես Դու սպանում ու հարություն տալիս ինձ … Եվ որտեղի՞ց քեզ այդքան ուժ: Մ՞իթե դու ուժեղ ես ինձնից: Չի կարող պատահել … Դու… պարզապես ինձնից երիտասարդ ես և, բացի այդ, մեծ հնարավորություններ ունես …
Լի եմ քեզնով, Սուլկա ջան, լի եմ քո բառերով, որոնք հասկանալի է, ինձ համար պարզապես բառեր չեն, այլ կյանքի բեկորներ` արյամբ… քո ջերմությամբ… կիսականացի… կիսակուսական … քո հարազատ ժպիտով… քո բույրով… քո հարազատ մարմնի կառուցվածքով… որոնք ես … անընդմեջ ոչնչացնում եմ իմ թարթիչների շարժումներով, բայց այդպես էլ ոչինչ չի ստացվում իմ բարբարոսությունից…
Ախ, ինչպես եմ քեզ կարոտում … Ինչպե՞ս ես կարողացել ձևակերպել այսպիսի նախադասություն. Քեզ սիրով կընդունեմ իմ գիրկը …
Երևի հարցրել ես մերոնցից մեկնումեկին … Բայց կարևորն այդ չէ: Իսկ ես ինչպես կընդունեի քեզ իմ գիրկը … Իմ մարմինն արդեն պարզապես նվաղում է, ինչպես է նա քեզ ուզում, իմ Կին …
Ափսոս, որ չեմ կարող քեզ ասել մի մասնիկն այն ամենի… ինչը երևի կկրկնեի անդադար, եթե … Այո, եթե …
Պարույր Սեւակ
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ