15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Շտեֆան Ֆյուլեին օլիգարխներից էլ հարցրին

”Սրանք լուրջ բանակցություններ են, որոնք ամիսներ տևեցին, նույնիսկ տարիներ, սա իրավական  փաստաթուղթ է: Այն պետք է հրապարակվի, բացատրվի իշխանությունների կողմից, այդպես ինչ կա ժողովորդի համար, ինչպես են այս լավ, դրական բաներն ազդելու` դրանց իրականացման միջոցով, թե չէ դրանք կմնան բառեր թղթի վրա”,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով հարցին, թե արդյոք Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հետ ստորագրման պայմանագիրը հնարավոր է զուտ ձևական բնույթ կրի, և դրույթները թղթից իրական կյանք չանցնեն:

Շ. Ֆյունեն ընդգծեց, որ Եվրամիությունը բացում է իր շուկան Հայաստանի առջև, իսկ պայմանագիրը երկու կողմերի համար էլ դրական ազդեցություն է ունենալու:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին նաև Հ/Կ-ների ներկայացուցիչները: Նրանցից մեկի հարցին, թե ինչպես են պահպանելու Հայաստանում սեփականության իրավունքը, պայքարելու աղքատության դեմ ու որոշ օլիգարխների շահերից ելնելով քանդվող պատմամշակութային հուշարձանների վերացումը կանխելու են, պարոն Ֆյուլեն ասաց, որ այս հարցին կտա ընդհանուր պատասխան:

Նա նշեց, որ Եվրամիության օրենսդրությունը անդրադարձ կլինի բոլոր ոլորտների վրա, այդ թվում վերանշյալ:

”Հուսանք` հաջողության կհասնենք և դուք կդառնաք այս գործընթացի մի մասը”,շեշտեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ