13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Օբամային զրկել են Սիրիայի պատերազմի փողերից

Բարաք Օբամային զրկել են Սիրիայի պատերազմի համար նախատեսված փողերից: Կոնգրեսականները նախագահին միջոցներ չեն տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին զենք մատակարարելու համար, գրում է “pravda.ru”-ն:

Ընդ որում, Սենատի որոշումը լիովին արդարացված է, քանի որ զինամթերքը կարող է ահաբեկիչների ձեռքն ընկնել, այդ թվում`  “Ալ-Քաիդայի” անդամների, որոնց նկատել են սիրիական գրոհայինների շարքերում: Ակնհայտ է, որ ԱՄՆ կոնգրեսականները լսել են նաեւ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:

Վաշինգտոնում նման որոշում են կայացրել գաղտնի փաստաթղթերի հիման վրա, որոնց մասին Բարաք Օբաման, ըստ երեւույթին, չի իմացել եւ չի էլ պատկերացրել` ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ այդ որոշումը: Հավանաբար, նախագահի մտքերն զբաղված են եղել միայն Բաշար ալ-Ասադին տապալելու ծրագրերով: 

Հաշվի առնելով, որ հետաձգվում են նաեւ զինամթերքի “ծանրոցները” Սաուդյան Արաբիայից, ամերիկյան զենքի կորուստը կարող է վճռական դառնալ սիրիական գրոհայիների համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ