04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ընգեր ջան, եթե ես պիտի պարտադրված պառկեմ իմ ծախսերն ովա հոգալու

Ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Կարապետյանը այսօր՝ հուլիսի 10-ին “Հենարան” մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ խոսեց ոչ միայն ազատամարտիկներ հոգսերից, այլ նաև բոլորիս հուզող պրոբլեմները բերեց կապեց ազատամարտիկներին.” Ազատամարտիկների սոցիալականը շատ ծանրա, հիմա էլ գազը թանկացնում են, լույսը թանկացնում են, ջուրը թանկացնում են, ոնց ենք անելու”,-հարց բարձրացրեց նա:

“Ազատամարտիկը էտ ինչքան գումար պիտի ստանա, որ կարողանա համ կոմունալ ծախսեր փակել, համ էլ ընտանիքի հոգսը հոգալ: Մեր պետությունը մեզ բերելա ՝ հասցրելա էն աստիճանին, որ գնում ես կամիսիա անցնես, ասումա գնա ստեղ պառկի կամ ընդեղ պառկի նոր: Ընգեր ջան, եթե ես պիտի պարտադրված պառկեմ իմ ծախսերն ովա հոգալու”,-ասաց նա:

Ազատամարտիկին զայրացնում է հատկապես այն հանգամանքը, որ երբ դիմում է համապատասխան բուժհիմնարկներին՝  իրեն պետության կողմից անվճար տրամադրվող բուժզննումն անցնելու համար ու հանկարծ իմանում են, որ հաշմանդամ է ասում են.”Ով էր քեզ խնդրում, չգնայիր: Բա  ես չգնայի ո՞վ գնար ”:

Նա պետությունից պահանջում է.”Եթե դու՝ պետություն ինչ-որ բան թանկացնում ես, ասենք գազն ու լույսը, բարի եղի բնակչի հետ հաշվի նստի կամ բարձրացրու նրանց աշխատավարձը, կարգավիճակը, թոշակը”,-հավելեց ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ