Ռուսներն ու ամերիկացիները շարունակում են հետաքրքրվել ”Որոտանի” ՀԷԿ-ով
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ”Որոտան” ՀԷԿ-ի վաճառքի մասին այս պահին ոչինչ չի կարող ասել: Այս մասին նա խոսեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպարզրույցում:
Հարցին, թե արդյոք շարունակում են ռուսներն ու ամերիկացիները հետաքրքրվել ՀԷԿ-ով, նա պատասխանեց. ”Շարունակում են հետաքրքվել”: Դիտարկմանը, որ ռուսների մոտ հետաքրքրություն առաջացավ միայն նրանից հետ, երբ ամերիկացներն սկսեցին զբաղվել այդ հարցով, նա արձաանքեց. ”Միշտ էլ հետաքրքրվել են”:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` ՀՀ կառավարության և ամերիկյան ”Կոնտուր Գլոբալ” ընկերության միջև գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ամերիկյան կողմն առանց մրցույթի գնում է ”Որոտան” ՀԷԿ-ը: Տարիներ առաջ երբ ՀՀ կառավարոթյունը վաճառում էր Սևան-Հրազդան էներգակասկադը, նրա վրայից հանվել է 32 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը և դրվել ”Որոտան” ՀԷԿ-ի ֆինանսական բալանսի վրա:
Մամուլը նաև նշում է, որ դա սովորական հիդրոկայան չէ, ստրատեգիական մեծ նշանակություն ունի ողջ էներգահամակարգի համար, քանի որ իր հզորությամբ կարողանում է ապահովել էներգահամակարգում լարման խիստ անհրաժեշտ հաճախականություն։ ՀԷԿ-ը նաև պետական գանձարանի խոշոր դրամական մուտքեր է ապահովում:
Զավեշտալի է համարվում այն փաստը, որ Հայաստանում դրսից ներդրում չի լինելու, այլ սույն ամերիկյան ընկերությունը վարկը վերցնելու է հայկական ”Ամերիաբանկից”: