19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կեղծ նմուշները կփոխարինվեն նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղով

Օրերս ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության Պրեստանս 5մգ/10մգ, 5մգ/5մգ, 10մգ/5մգ դեղերն  են եղել:

Կարևորելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բուժման որակը և արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին (Երևանում` ՀՀ առողջապահության նախարարություն (հեռ. 010 52 27 21), մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ)` ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ:

Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո` կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ