27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարձր տնտեսական աճ ենք ապահովելու. նախարար /տեսանյութ/

Այսօր՝ փետրվարի 23-ին Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան  Արամյանը թվարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրականություն դարձած երեք խոստումները՝ բնակարան երիտասարդներին ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունն ու կենսաթոշակային բարեփոխումները:

Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երեք անգամ ավելացել է արտաքին պարտքը:

Վարդան Արամյանը արձագանքեց. «2002 թվականից մինչև 2008 թվականը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր ամբողջ աշխարհում, իսկ 2008 թվականից աշխարհում անկման պարբերաշրջան է: Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը տևում են մինիմում 6, առավելագույնը` 11 տարի: Դրա համար մենք պետք է հաշվի նստենք դրա հետ: Մեզ պետք է ավելի բարձր տնտեսական աճ, քան 3,2 տոկոսն է»,- ասաց Վարդան Արամյանն` ընդգծելով, որ հավակնելու են ավելի բարձր ցուցանիշների:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ