30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Թքած ունեն ընտրական գործընթացների վրա»

Այսօր լրագրողների հետ  հանդիպմանը  քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց՝ ընտրական օրենսգրքում լեզվական և իրավական բարդություններ կան, ինչի արդյունքում քաղաքացիների համար  որոշ բաներ անհասկանալի են:
Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ իշխանություններն արդեն   ընտրակաշառք են բաժանում, ավելին,  խուլիգանական գործողություններ են կատարում:

«Որքան էլ պատկան մարմիները, ոստիկանապետը հանձնարարական են տալիս, որպեսզի գործընթացը լինի օրենքի տառին համապատասխան, իշխանությունները ոչինչ չեն անում խուլիգանությունը կանխելու համար, ռիսկերը բավականին մեծ են ընտրություններին քաղաքացիների անկաշկանդ քվեն ապահովելու համար»,-մանրամասնեց նշեց բանախոսը:

Ասուլիսին ներկա ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն  իր հերթին նշեց.  «Ռեալություն կա, որ կեղծ կես միլիոն քվեարկողները չեն լինի, չեն քվեարկի բոլոր այն քվեարկողները, որոնք Հայաստանում չեն եղել, բայց քվեարկել են»:

Արամ Մանուկյանը շեշտեց՝ մարդիկ հուսախաբ են եղել,  թքած ունեն ընտրական գործընթացների վրա, բացի այդ, ցավոք, մեծ դերակատարում ունի  ընտրակաշառքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ