19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետը ժամանակ տվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ մի շարք հանձնարարականներ տվեց նախարարներին:

Վարչապետը  պահանջեց իրավական անվտանգության ապահովման վերաբերյալ հայեցակարգ մշակել: Հանձնարարականը վերաբերվում էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանին: Վարչապետի խոսքով` 2015 թվականին՝  նոր Սահմանադրության ընդունումից հետո մեծ աշխատանք է կատարվել իրավական անվտանգության ապահովան վերաբերյալ, սակայն կան բացթողումներ:

Խնդիրները վերացնելու համար Արդարադատության նախարարը մինչև սույն թվականի հունիսի տասը պետք է կառավարության քննարկման ներկայացնի ՀՀ իրավական անվտանգության ապահովման հայեցակարգը: Այնուհետ պետք է բոլոր օրենսդրական ակտերը համապատասխանեցնի ՀՀ Սահմանադրության պահանջներին: Իսկ գերատեսչությունների ղեկավարները հանձնարարական ստացան գույքագրել Ազգային ժողով ուղարկած օրենսդրական ակտերը:

«Գույքագրել ՀՀ ԱԺ-ում գտնվող նախագծերը և այդ նախագծերի հետագա քննարկման և հետ կանչելու մասին ներկայացնել կարծիք: Նախագծեր կան, որոնք ո՛չ քննարկվում են, ո՛չ ընդունվում են, ո՛չ էլ տալիս են կարծիք` կարևոր է, կարևոր չէ»,- ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ