15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը խոսեց գազի գնի շուրջ բանակցություններից

ՀՀ Էներգետիկայի նախարարարությունը  բանակցություններ է վարում իր ռուս գործընկերների հետ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` տեղեկացնելով, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

Վարչապետից ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես հետաքրքրվեց, թե արդյո՞ք մինչեւ նախագահական ընտրությունները գազի գինը ՀՀ-ում անփոփոխ կմնա: “Կարո՞ղ եք երաշխավորել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գազի գինը չի փոխվի”,-պատգամավորը հարցրեց  վարչապետին:

“Գազի գնի որոշումը տեղի է ունենում համապատսդսխան կանոնների ներքո, գոյություն ունեն ՌԴ սահմանած խաղի կանոններ եւ ամեն տարի բանակցություններ են սկսվում թե ինչպիսին է լինելու գազի գինը հաջորդ տարվա համար: Այդ բանակցությունները դեռ չեն ավարտվել”,- ի պատասխան նշեց Տիգրան Սարգսյանը եւ շեշտեց, որ գազի գնի շուրջ ընթացող բանակցությունները բացարձակապես կապված չեն նախագահական ընտրությունների հետ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ