23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երթուղայինները գործադու՞լ են անում. ուղևվարձը կթանկանա /վիդեո/

Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ տրանսպորտային որոշ միջոցներ դադարեցրել են սպասարկումը և գործադուլ հայտարարել: Նրանց պահանջն է՝ իջեցնել հարկերը,  հակառակ դեպքում հնարավոր չի լինի 100 դրամ ուղեվարձով ուղևորափոխադրում իրականացնել:

Henaran.am-ի խմբագրություն զանգահարող քաղաքացին տեղյակ է պահել, որ երեկ մասնավորապես երեկոյան չեն աշխատել, 64, 74 համարի երթուղայինները:

Զանգահարող քաղաքացին, որը անուն ազգանունով չի ներկայացել  մասնավորապես ասել է.”Մենք էլ մեր հերթին գործադուլ կանենք, դրանից ավել գումար ոչ մեկ չի կարող հատկացնել տրանսպորտին, փող ունեցողները աֆտո ունեն, իսկ խեղճ ժողովուրդը մնացելա սեփական ոտքերի հույսին”:

Գործադուլի և դրա հետևանքների հետ կապված հարցերի պարզաբանումը ստանալու ակնկալիքով Henaran.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ՝ Հենրիկ Նավասարդյանի հետ:

“Գործադուլի հետ կապված բոլոր հայտարարությունները ինքնակոչ հայտարարություններ են: Այսօր բոլոր երթուղայիններն էլ աշխատել են: Գործադուլ չի եղել, ընդամենը 10 րոպեով 74 համարները հարց են բարձրացրել ուղեվարձի վերանայման, հետո շարունակել են իրենց աշխատանքը ”,-տեղեկացրեց Հենրիկ Նավասարդյանը:

Մարդկանց անհանգստությունը փարատելու նկատառումներով մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ հարցի նկատմամբ լուրջ մոտեցում է ցուցաբերվում և տրանսպորտը չի կարող կաթվածահար վիճակում հայտնվել.

“Իրավիճակը վերահսկվողա, կան մարդիկ, որ հայտեր են ներկայացրել վարձի վերանայման համար, բայց քանի դեռ չենք վերանայել, քանի դեռ մերժում չկա և նման բանեոր չկան ուրեմն գործադուլ անելու կարիք էլ չկա: Էտ երբ մենք հարցը չվերանայեցինք ”,-զարմացավ տրանսպորտի վարչության պետը:

Խուճապի առիթը նա կապեց երկու օր առաջ հայտարարությամբ հանդես եկած անձանց հետ, որոնց անուններն անգամ չցանկացավ հիշատակել.”Այդ մարդիկ հասարակական տրանսպորտի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Էսօր մեր ոլորտում նման սպասարկող մարդիկ չկան: Ի՞նչ են հայտարարել. իրենց փոխարեն ես պատասխանատու չեմ ”,-հավելեց Հենրիկ Նավասարդյանը:

Ի դեպ ֆեյսբուքյան  օգտատեր Սաթենիկ Ղազարյանը քիչ առաջ իր էջում գրառել է. “Ժողովուրդ էս ինչ դաժան կյանքով ենք ապրում, արդեն  2 ժամ ավտոբուսի ենք սպասում”:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին երթուղայինների սպասվող գործադուլի մասին հայտարարություն էին արել Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը և հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ