19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նման քաղաքական գործիչ մեր քաղաքական դաշտին շատ է պետք. Սիմոնյանը՝ Զարուհի Փոստանջյանից

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ափսոսում է, որ նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանը չի մասնակցում ընտրական պրոցեսներին: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ կցանկանար, որ Զ. Փոստանջյանը միանար իրենց դաշինքին:

«Նրա հետ ունենալով ընդհանարական մոռտեցում՝ հույս ունեմ, որ մի օր մի քաղաքական տանիքի տակ կարող ենք հայտնվել, քանի որ համարում եմ, որ նման քաղաքական գործիչ մեր քաղաքական դաշտին շատ է պետք, ու ցավում եմ, որ նրա նման անձինք պիտի մասնակցեն այս պրոցեսներին»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը որոշում է կայացրել հեռանալ «Ժառանգությունից», չի մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ