27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողբերգական վթար Գեղարքունիքում. կա զոհ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Շահումյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 35 DF 979 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 55-ամյա Ն. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 20 մ), ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր՝ 56-ամյա Ա. Ս.-ը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչներ` 33-ամյա Թ. Ս.-ն եւ 35-ամյա Գ. Մ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Քարվաճառի N զորամասի բուժկետ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել են գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ