Ատամներով մեքենաներ քաշող Աշոտը «ասելիք» ունի. Ծառուկյանը գնահատել է
Ատամներով մեքենաներ քաշող Աշոտ Խանոյանը պատրաստվում է Գինեսի գրքում նոր ռեկորդ գրանցելու մասին: Աշոտը երազում է նոր ռեկորդը սահմանել Հայաստանում:
Փետերվարի 15-ին Ջավախքի Նինոծմինդայի Գ.Կարսլյան Մշակույթի և սպորտի ծառայության պետ Ժ. Սնխչյանի և Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Վ.Իրիցյնի կողմից Աշոտ Խանոյանը պարգևատրել է հատուկ դիպլոմով:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գինեսի ռեկորդակիրը ընդգծեց.«Ինձ համար շատ կարևոր է գնահատված զգալու փաստը: Դա ինձ ավելի ուժեղ է դարձնում: Ես սիրում եմ իմ հայրենիքը և ուզում եմ աշխարհում շատ հնչի Հայաստան անունը»:
Ի դեպ Աշոտ Խանոյանը օրերս հանդիպել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ հպարտ է հայ դյուցազնի գրանցած հաջողությունների համար և պատրաստ է նրան աջակցել նոր արդյունքների հասնելու համար: