25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավելի կարևոր է, թե նախագահի ելույթից հետո ինչ է տեղի ունենում

՛՛Թրանսփարենսի Ինթերնեշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Վերահսկիչ պալատի հաշվետվությունը կոռուպցիայի դեմ հաջողված պայքար առայժմ չի համարում:

՛՛Եթե ասել է, որ այդքան չարաշահումներ են եղել, պետք է հասկանալ, թե այդ 700 մլրդ–ի մեջ ինչ մեխանիզմներ են օգտագործվել: Ես չէի ուզենա դրան շատ մեծ կարևորություն տալ, չնայած դա շատ կարևոր է: Սակայն օրինակ՝ ասվում է, որ չարաշահումներ են եղել Հյուսիս-հարավի դեպքում, ի՞նչի է դա բերել, արդյունքների մասին պետք է ասել, և այս հարցերի պատասխաններն էլ ավելի հասկանալի կդարձնեն, թե ինչի մասին է խոսքը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հոկտանյանը։

Վերջինս այժմ սպասում է դատախազության և այլ իրավապահ մարմինների արձագանքին, սակայն ՛՛ես չեմ ասում, որ խանդավառված եմ և սպասում եմ մեծ բացահայտումների՛՛։ Հոկտանյանը շեշտեց, որ 2008թ–ից հետո առաջին անգամ չէր, որ ՀՀ նախագահը նման ելույթ է ունենում /նկատի ունի նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հրավիրած վերջին խորհրդակցությունը-հեղ./: 

՛՛Ինձ համար ավելի կարևոր է, թե դրանից հետո ինչ է տեղի ունենում, քան թե ինչ է ասվում: Խոսքերն ավելի շատ արժեզրկվել են և մեզ մոտ խոսքեր ասելն ավելի շատ փաստերը թաքցնելու ձև է դարձել: Եթե այդ խոսքերից հետո արվեն քայլեր լինեն, եւ մենք տեսնենք, որ արդյունք կա, կնշանակի խոսքերը դարձել են գործ, իսկ այս դեպքում խոսքը դառնում է արժեզրկված՛՛,-եզրափակեց նա։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ