Սամվել Կարապետյանը՝ռուս-ադրբեջանական հարաբերությունների թշնամի՞
«Ալիևյան ստրուկներից մեկը՝haqqin.az կայքի գլխավոր խմբագիր Է.Ֆաթուլաևը “դոկտորական” ատենախոսություն էր նվիրել ռուս-ադրբեջանական հարաբերությունների թշնամիներին՝հայերիս,ավելի ճիշտ ռուսաստանաբնակ հայությունը…
Մտադրություն չունեմ անդրադառնալու սույն հոդվածագրի անհեթեթ մտքերի փորլուծությանը…Զավեշտալին այն է,որ ըստ հոդվածագրի,ռուս-ազերիական հարաբերությունների գլխավոր թշնամիներից մեկը “Տաշիր Գրուպ”-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է…Ֆաթուլաևը վերջինիս համարում հակաազերիկան դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչների,օրինակ՝Կոնստանտին Զատուլինի հովանավորը…Ծիծաղելին այն է,որ որևէ ապացույց Ֆաթուլաևը չի ներկայացնում…Դա թուրքի ոճն է.ապատեղեկատվությունը որպես ճշմարտություն մատուցելը…Հոդվածում ալիևյան անձնական գրչակը նաև բողոքում է ևս մի քանի հայերից և ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչներից,որոնք ըստ նրա հայկական լոբբի ակտիվ մասնակիցներն են…Դրանք են՝Վոլոդինը, Կուրղինյանը, Շահնազարովը, Բաղդասարովը, Բաբայանը,Սատանովսկին,Life News-ի սեփականատեր Գաբրիելյանովը,RT-ի Մարգարիտա Սիմոնյանը և այլն…Ֆաթուլաևը,ով ժամանակին մեղադրում և հայր և որդի Ալիևներին բազմաթիվ սպանությունների և Խոջալուի ցեղասպանության կազմակերպման մեջ նեղսրտում է,որ իր ներկայիս հովանավոր՝Իլհամ Ալիևի ջանքերը՝Մոսկվայում ուժեղացնելու ազերիների դիրքերը, հօդս են ցնդում հայկական լոբբիստերի պատճատռով…
Ալիևի գրչակի կարծիքով ռուս-ադրբեջանական հարաբերությունները ծառայում են ՌԴ-ի շահերին…Ինչպես միշտ,այս անգամ էլ որևէ ապացույց չի ներկայացվում…Չի ներկայացվում,քանի որ դրանք ՉԿԱՆ…Ադրբեջանը,երբ 1991 թ-ին անկախություն ձեռք բերեց,դարձավ Անկարայի ֆորպոստը Հարավային Կովկասում՝վարելով հակառուսական քաղաքականություն…Էյնուլան մոռանում է,թե ինչպես էր Բաքուն առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ հովանավորում չեչեն և այլ ահաբեկիչներին…Իսկ Հեյդար Ալիևի աշխատակազմի կարկառուն ներկայացուցիչներն էլ Չեչնիայում ծավալվող իրադարձությունները բնութագրում էին որպես չեչեն ժողովրդի ազգային ազատագրական շարժում…
Մոսկյավում նաև չեն մոռանում,թե Մովսար Բարաևը,ով 2002 թ-ի հոկտեմբերի 23-ին մի խումբ ահաբեկիչների հետ գրավել էր Դուբրովկայի թատերական կենտրոնը,առաջինը ուր էր զանգել…Այո,զանգել էր Բաքու,իր հովանավորներից ցուցումներ ստանալու…
Գաբալայի ՌԼԿ-ից ռուսներին “կուլտուրական” ձևով վռնդել է ևս ռուս-ադրբեջանական բարեկամության դրվագներից մեկն է…Սա ընդամենը մի քանի “պատմություն” էր Բաքվի և Մոսկվայի “եղբայրական” հարաբերություններից…
Հետաքրքիր է,իսկ այս հակառուսական գործողությունների մեջ վերը նշված հայերը ինչ ներգրավվածություն ունեին…Հայերն են մեղավոր,որ Ադրբեջանն օգնել է ահաբեկիչներին Մոսկվայի դեմ պայքարում…
Բաքվի համար ամենասարսափելի տեսարանը Մոսկվայում Կրեմլի և Պետական Դումայի հարևանությամբ գտնվող Ararat Park Hyatt հյուրանոցն է…Հոդվածագրի համար դա կատաղության պատճառ է դարձել…Առանց վարանելու Էյնուլան այն բնութագրել է՝”Արատավոր քարոզչություն Կրեմլի կողքին”…
Շատ գովելի է,որ ռուսաստանաբնակ հայկական համայքնը ոչ միայն պաշտպանում է ՌԴ-ի շահերը,այլև գովազդում է պատմական հայրենիքը,որը դառնում է մեր արևելյան և արևմտյան եկվոր և քոչվոր հարևանների զայրույթի պատճառ…Բաքվի նեղսրտելը՝ՄԵՐ հաղթանակն է…
Հ.Գ.Ազերիական մամուլն ընթերցելիս կարելի է ենթադրել,որ նույն ՌԴ-ում բնակվում են ազգությամբ ազերի բազմաթիվ միլարադատերեր և մեդիա-դեմքեր…Հարց՝”Ինչու՞ նրանք ազերիամետ գործունեությամբ չեն զբաղվում…”Պատասխանը հայտնի է շատերին…Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից որպես թուրքեր ներկայացվողների 99,9% թուրք չեն և մտադրություն էլ չունեն զբաղվել թրքամետ ինչ-որ կասկածելի ձեռնարկներով…Իսկ Բաքվի կողմից գնվածների մեծ մասը ծառայությունների մատուցելուց հետո մոռանում են,որ ժամանակին գովազդում էին Անկարայի և Բաքվի շահերը…»:
Քաղաքահետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը