Տենց բա՞ն են ասել. Գագիկ Բեգլարյանը հակադարձում է /վիդեո/
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պետք է հեռացվի աշխատանքից, քանի որ տրանսպորտի մասին ընդհանրապես տեղեկությունների չի տիրապետում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ մեկնաբանելով երեկ Հովհաննիսյանի և Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանի այն հայտարարությունները, թե տրանսպորտի թանկացման դեպքում իրենք գործադուլ են անելու:
՛՛Ես իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ, հանրային տրանսպորտի հանձնաժողովի նախագահն ընդհանրապես չի տիրապետում: Ես լսում եմ նրան մի քանի անգամ, և ես դիմելու եմ Վազգեն Մանուկյանին` հանրային խորհրդում չի կարելի տանել պաշտոնի մարդկանց, ովքեր չեն տիրապետում՝ ինչի մասին է խոսքը և ինչի մասին են խոսում ընդհանրապես: Հայտարարություններ են անում առանց փաստերի, տենց դուրս գա` ով ինչ ուզում է կխոսի՛՛,-նշեց Բեգլարյանը:
Երբ լրագրողները տեղեկացրին, որ այդ մարդիկ հայտարարել են, թե չկա տրանսպորտի նախարարություն, չկա նախարար, Բեգլարյանը զարմացավ, ապա ժպտաց. ՛՛Տենց բաներ են ասել, վայ, վայ՛՛:
Նախարարի խոսքով` Տիգրան Հովհաննիսյանը, ինչպես նաև ՛՛Քաղաքացիական դիրքորոշում՛՛ Հ/Կ նախագահ Գևորգ Դոստուրյանը, ով ևս հաճախակի վատաբանում է տրանսպորտի և կապի նախարարությանը, ընկերներ են, կառավարությունը նրանց արգելել է ապօրինի կերպով միջոցներ կուտակել, և հիմա նրանք մշտապես հանդես են գալիս կառավարության ու նախարարության դեմ:
՛՛Այդ հանրային ներկայուցուցիչներն, ի օգուտ ժողովրդի չեն խոսում: Հայտարարողը այն մարդն է, ով տասյնակ հազարավոր մարդկանցից գումարներ է վերցնում: Դոստուրյանի նույն կարգավիճակ ունեցող մեկն է Տիգրան Հովհաննիսյանը, երրորդն էլ ի հայտ կգա, երբ կսկսի խոսել տրանսպորտի նախարարության դեմ, կհասկանաք, որ երրորդն էլ է հայտնվել …
Գագիկ Բեգլարյանի հետ զրույցի մանրամասները` տեսանյութում