24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Խառնաշփոթ Ստամբուլում. Գեզի զբոսայգին կրկին փակել են /վիդեո/

Ստամբուլյան Գեզի զբոսայգին, որի վերակառուցման փորձը 2013-ի հունիսին ողջ Թուրքիայում զանգվածային ցույցերի  պատճառ դարձավ, հերթական անգամ փակվել է` վերաբացումից 3 ժամ անց, հաղորդում է “BBC”-ն:

Փակման պատճառ է դարձել ընդդիմության կոչը` այնտեղ կրկին բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիկանությունը հերթական անգամ ջրցան մեքենաների եւ արցունքաբեր գազի միջոցով ստիպել է մարդկանց լքել այգին: 

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետը պաշտոնապես բացել էր այգին` նշելով, որ այն չի դառնալու ցույցերի եւ վրանային ճամբարների վայր, իսկ նրանք, ոքվեր կցանկանան բողոքի ակցիա կազմակերպել, նախ պետք է թույլտվությւոն ստանան դրա համար: 

Զանգվածային ցույցերը Ստամբուլում սկսվեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները մտադիր են կտրել այգու ծառերը եւ այնտեղ առեւտրի եւ զվարճանքի համալիր կառուցել: Ոստիկանության հետ բախումների արդյունքում 4 մարդ զոհվեց, շուրջ 8 հազարը տուժեցին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ