18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամեն ինչը կթանկանա 10-20տոկոսով. Հայոց աշխարհ

  Ըստ “Հայոց աշխարհի”, այս շաբաթը Հայաստանում մեկնարկեց կյանքի թանկացման իրողությամբ։ 
   Հուլիսի 7-ից, ինչպես հայտնի է, սովորական սպառողների համար 1 խորանարդ մետր գազի սակագինը 156 դրամ է, նախքան այդ եղած 132 դրամի փոխարեն։ Միաժամանակ 8 դրամով բարձրացել է նաեւ 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը (ցերեկային)՝ նախկին 30 դրամից հասնելով 38 դրամի։ Առանց փորձագետների դիտարկումների էլ պարզ է, որ այս թանկացումները շղթայական ռեակցիայով իրենց էական ազդեցությունն են ունենալու առաջին անհրաժեշտության պարենային ու ոչ պարենային ապրանքների գների վրա։ 

   Երբ գնագոյացման տեսանկյունից էական նշանակություն ունեցող այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են բնական գազը եւ էլեկտրաէներգիան թանկանում են, հասկանալի է, դա չի կարող ընդհանուր թանկացման էֆեկտ չունենալ։

   Տարբեր դիտարկումներով,”մնացած ամեն ինչը” առաջիկայում կարող է թանկանալ 10-20 տոկոսով։ Ինչպես դառը կատակեց թերթի թղթակցի ծանոթներից մեկը՝ Հայաստանում է մեր թանկագին Կյանք Ապրուստիչը…

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ