16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինքնասապան եղած զինվորը նախկինում երակներն է կտրել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ Սյունիքի Շաղատ գյուղում հողին էին հանձնում հուլիսի 5-ին ինքնասպան եղած զինվոր Գաբրիել Լալազարյանի դին: Նա 19 տարեկան էր եւ զորակոչվել էր հայկական բանակ 2012 թվականին:

Թերթի տեղեկություններով, Գաբրիելը ծառայությունը կրում էր Ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, ինչը հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա այստեղ է տեղափոխվել Արմավիրի մարզի մեկ այլ զորամասից: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ օրը Գաբրիելը հերթապահել է ճաշարանում, որտեղ եւ նրան տեսել են վերջին անգամ: Մի քանի ժամով նա անհետացել է ընկերների տեսադաշտից, իսկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում զինվորի մարմինը գտել են ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում:

Զորամասին մոտ տեղեկացված աղբյուրը հաղորդում է, որ տղայի մարմնի վրա հայտնաբերված միակ վնասվածքը պարանոցի շրջանում սավանի հետքն է եղել: Մարմնի մնացած մասերը “մաքուր” են եղել: Բանակային ծառայության ընթացքում Գաբրիելը մեկ անգամ էլ է ինքնասպանության փորձ կատարել՝  կտրել է երակները, երբ դեռ Արմավիրի մարզում է ծառայելիս եղել: Այն ժամանակ հաջողվել է տղային փրկել: Այդ դեպքից հետո նա տեղափոխվել է Կանազի հոգեբուժարան, քանի որ հոգեկան խնդիրներ է ունեցել:

Մանրաամսները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ