Հին ընկերները փոխում են Հրանտ Մարգարյանին. Հրապարակ
Ըստ “”Հրապարակ”-ի, չնայած արտաքին հանդարտությանը, ներքին խմորումները ՀՅԴ-ում շարունակվում են։ Թերթը հիշեցնում է, , որ ՀՅԴ որոշ, մասնավորապես լիբանանյան եւ ամերիկյան կառույցները պահանջում են ՀՅԴ արտահերթ Ընդհանուր ժողով, որպեսզի քննարկեն շարքերում եւ վերնախավում տիրող վիճակը, հայաստանյան ընտրություններում ՀՅԴ գրանցած պարտությունները եւ հետագա անելիքները։ Պահանջների մեջ է նաեւ ՀՅԴ ԳՄ-ի եւ Բյուրոյի նոր ղեկավարության ընտրության հարցը։
Թերթի տեղեկություններով, “բողոքավորները” խնդիր են դրել Հրանտ Մարգարյանին փոխարինել Հյուսիսային Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ դոկտոր Վիգեն Հովսեփյանով, որը խիստ արմատական մոտեցումների կրող է, արմատներով Լիբանանից, այնուհետ տեղափոխվել է Կանադա։ Նա երբեք չի համարվել Հրանտի “համախոհը”, եւ դա է եղել պատճառը, որ նախորդ Ընդհանուր ժողովի ժամանակ չէր ընտրվել Բյուրոյի անդամ։
Ու հիմա, եթե բանը հասնի նրան, որ ՀՅԴ-ն ստիպված լինի արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրել, չի բացառվում, որ շարքերի օգնությամբ Վ. Հովսեփյանը դառնա Բյուրոյի ներկայացուցիչ, մանավանդ որ խոսակցություններ կան, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարաբերություններն ընկեր Հրանտի հետ նույնպես չեն փայլում։ Դա է պատճառը, որ հայաստանակենտրոն ՀՅԴ-ն փորձում է ամեն ինչ անել, որ բանը Ընդհանուր