09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Բացահայտում. կապիկները եւս միջին տարիքի ճգնաժամ են ապրում

Պարզվում է, որ միջին տարիքի ճգնաժամը բացի մարդկանցից բնորոշ է նաեւ կապիկներին` շիմպանզեներին եւ օրանգուտաններին:

Այս բացահայտումն արել են բրիտանացի գիտնականները: Նրանց կարծիքով` “երջանկության գրաֆիկն” ունի լատիներեն “U” տառի տեսք, այսինքն` մարդը երջանիկ է երիտասարդության եւ ծերության տարիներին, իսկ կյանքի միջին հատվածում իրեն դժբախտ է զգում: Նույն բանը հայտնաբերվել է նաեւ կապիկների մոտ:

Ինչպես ցույց են տվել հոգեբանների հետազոտությունները, շիմպանզեների մոտ միջին տարիքի ճգնաժամային “անդունդը”  27-28 տարեկանի շրջանում է, օրանգուտանների մոտ` 36 տարեկանում: Եթե նույնը հաշվենք մարդկային տարիքով, ապա ստացվում է 40-50 տարեկան, այսինքն` այն նույն տարիքը, երբ մարդկանց մոտ է տեղի ունենում միջին տարիքի ճգնաժամ:

Մասնագետների կարծիքով` ճգնաժամն ամենայն հավանականությամբ սոցիալական երեւույթ չէ: Նրա ծագման պատճառները կենսաբանական են, օրինակ` ուղեղի կառուցվածքում տարիքային փոփոխությունները, որոնք ազդում են տրամադրության եւ վարքի վրա:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ