25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենակ հայի մտքով կանցնի…/վիդեո/

”Հայաստանը Մաքսային միությունում անելիք չունի, դա մեզ համար ապագա չի, ներկա չի անգամ”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նա կարծում է, որ ”Եվրոպայում էլ մեղր ոչ մեկը չի բաժանում”, սակայն այնտեղ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու հնարավորությունները շատ մեծ են: Ըստ նրա` եթե Հայաստանը խելոք գտնվի, ապա չի միանա Մաքսային միությանը, քանի որ այն համարում է չձևավորված համակարգ:

”Քանի որ Ռուսաստանն ինքը բավական խնդիրներ ունի, Ռուսաստանի տնտեսությունը ևս շատ խնդիրներ ունի, մեզ համար ապագա չէ”,-նկատեց Ասատրյանը:

Վերջինս հավելեց, որ Հայաստանի քաղաքականությունը լավ հարաբերություններ հաստատել և Մաքսային միության, և ԵՄ-ի ասացացման համաձայնագրի հետ, սխալ է, մեզնից պահանջում են կողմնորոշվել, և դա հենց ՌԴ-ն է պահանջում:

”Էլ ինչպես ասեն այդ մարդիկ` կողմնորոշվեք, իսկ մենք համառորեն ասում ենք երկուսն էլ կլինի: ՌԴ-ն է առաջինն ասում` կամ, կամ: Մենակ հայի մտքով կանցնի մի գլուխը դեպի Հյուսիս, մեկը դեպի Հարավ”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ