25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը «գաղտնիքը» կբացի նախագահի առաջ

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը  20 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո կրկին այն դադարեցրել է:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արմեն Տեր Սահակյանի որդին՝ Աբգար Տեր Սահակյանը:

Նշենք , որ դատապարտյալը  պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Տեր Սահակյանը մինչև դեկտեմբերի 30-ը հացադուլի մեջ էր ու գրեթե մեկ ամիս: Նա դադարեցրեց հացադուլը՝ Նոր տարվա հետ պայմանավորելով:

«Հայրս շատ վատ վիճակում էր ու բժիշկները հորդորեցին դուրս գալ հացադուլից: Ոտքերը թուլացել են ու հիմա փորձում է վերականգնվել: Հայրս  իր խոսքը տեղ հասցնելու ուրիշ տարբերակ է փնտրում: Հավանաբար նամակ կգրի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի տեքստը հրապարակման ենթակա չէ: Նա ներում է խնդրում և ուզում է, որ իրեն լսեն»,-նշեց Աբգար Տեր Սահակյանը:

Նշենք, որ Արմեն Տեր Սահակյանը բազմիցս նշել է, որ շատ կարևոր գաղտնիք կբացահայտի, որը բազմաթիվ պաշտոնյաների համար կարող է ճակատագրական լինել:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:

«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ