17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայտնի է «Ծառուկյան» դաշինքի ցուցակը. ցուցակում է նաև Արգամ Աբրահամյանը

«Բարգավաճ Հայաստան» եւ «Ալյանս» կուսակցությունները հուշագիր են ստորագրել, համաձայն որի՝ ընտրություններին կմասնակցեն դաշինքով: Բացի այդ,  «Ծառուկյան» դաշինքի ցուցակում են նաեւ «Հայազն» կուսակցության եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչներ:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդը  Ւշխան Զաքարյանն է, երրորդը՝  Նաիրա Զոհրաբյանը, ապա Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը,   Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ւվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը եւ Վարդեւան Գրիգորյանը։

Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ համամասնական ցուցակում կլինի 187 մարդ, որից 140–ն ընդգրկված են նաև ռեյտինգային ընտրացուցակներում:

Հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգրկված է լինելու ԲՀԿ ցուցակում, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություն չունի:

Իվետա Տոնոյանը նաև հայտնեց, որ քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի և «Ալյանսի» միջև ստորագրվել է դաշինք կազմելու մասին հուշագիր, իսկ մնացած կուսակցություններից՝ ՀՀՇ-ից, «Միասնությունից», «Հայազնից» կան ներկայացուցիչներ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ