12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են միշարք փաստաբանների հրապարակային պնդումներն այն մասին, որ քրեակատարողականհիմնարկներում փաստաբանների համար ստեղծվում են խոչընդոտներ: Խոսքը հատկապեսվերաբերում է քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքին իրենցպաշտպանյալների հետ: 

Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների՝  քրեակատարողական ծառայողների կողիցստեղծվում են խոչընդոտներ՝ կապված պաշտպանյալների հետ փաստաբաններիառանձնազրույցների, փաստաբաններին անձնական խուզարկության ենթարկելու փորձերի,փաստաբանների մոտ առկա փաստաթղթերը ստուգման ենթարկելու հետ և այլն: Այս մասինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ստորաբաժանմանըտեղեկացրել է նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանը: 

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որփաստաբանների մասնագիտական աշխատանքը և հատկապես՝ նրանց աշխատանքըքրեակատարողական հիմնարկում ենթակա է բարձր պաշտպանության: Իրավաբանականօգնությանը, փաստաբանական գաղտնիքին առնչվող փաստաթղթերը կամ տեղեկատվականկրիչներն անձեռնմխելի են: Դրանք չեն կարող հասանելի լինել նաև քրեակատարողականծառայողներին: Փաստաբանը պաշտպանված է նաև խուզարկությունից իր մասնագիտականպարտականություններն անմիջականորեն կատարելիս: Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն.դրանք կոչված են ապահովելու փաստաբանի անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանականօգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: 

Հաշվի առնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի պահանջները՝Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Օրենքի պահանջիհամաձայն՝ պարզաբանումներ են պահանջվել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնքբարձրացված են փաստաբանների հրապարակային մտահոգություններում: Պարզաբանումների պահանջ ներկայացնելիս հաշվի է առնվել նաև ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշումը այսհարցի առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս հարցումկհամագործակցի նաև մտահոգություն ներկայացրած փաստաբանների հետ: 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ