16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գեներալի ընտանիքից բացի էլ ո՞վ կարա ասի. Հրապարակ

 

Հուլիսի 1-ից Էջմիածին-Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող տաքսիներն ուղեվարձը 100 դրամով թանկացրել են: Նախկին 300-ի փոխարեն հիմա ուղեւորներից գանձում են 400 դրամ: Թեմային անդրադարձել է “Հրապարակ”-ը:

Հարցին, թե ինչու եք ուղեվարձը թանկացրել, երբ դեռ գազի ու էլեկտրաէներգիայի գինն անփոփոխ է, վարորդներից մեկն ասաց` մեզ ոնց ասում են, տենց էլ անում ենք: Հաջորդ հարցին, թե ասողն ով է, տաքսիստը ձեռքը թափ տալով հեռացավ: 

Թերթը հիշեցնում է, որ գծի տերը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հրանտ Գրիգորյանն է: Մինչ Գրիգորյան ընտանիքի պառակտումը, նրան էին մուծվում նաեւ երթուղին անլեգալ սպասարկող տաքսիստները: Իսկ Հրանտին “գծերից քցելուց” հետո տաքսիստների աշխատանքը, մինչեւ վերջին կոպեկը, վարորդների ասելով, մնում էր իրենց:

“Լավ էր: Գիտեինք ինչքան ենք քշում, ինչքան ծախսում, ինչքան ստանում: Գազի գինը հանած` ինչքան քշում էինք, մերն էր, ոչ մեկը փայ չէր մտնում: Չնայած հասկանում էինք, որ տենց երկար չի ձգի, բայց լավ էր”,- ասաց վարորդներց մեկը:

Նրա փոխանցմամբ, գիծը հիմա տեր ունի, բայց թե ով է՝ չի տեսել, չի ճանաչում: Լսել է, որ գեներալի երկրորդ տղան է տիրություն անում, բայց տարածքում նրան դեռ չի տեսել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ուղեվարձը թանկացնելու կարգադրությունը հենց նա է տվել, ասաց. “Բա էս քաղաքում իրանցից բացի ուրիշ ասող կա՞…”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ