27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

«ՀՀԿ-ն ֆավորիտ է»

«Նիստը վարել է նախագահ Սարգսյանը: Նիստի  ընթացքում քննարկվել է  կուսակցության նախընտրական ծրագիրը: Այն  ամբողջապես պատրաստ կլինի չորեքշաբթի կամ հինգշաբթի  օրը», – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ  ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն ըդգծեց՝ ծրագրի հիմքում ընկած են  ժողովրդավարության զարգացումը, արդարատդատության ոլորտում բարեփոխումները: ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝  ՀՀ-ն պիտի շարունակի դաշնակցությունը Եվրամիության , ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, հետ: Վերջինս շեշտեց՝  ծրագրի պատրաստ լինելուն պես այն ամբողջապես  կներկայացվի:

Շարմազանովն ընդգծեց՝  համամասնական ցուցակը պատրաստ կլինի   երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը: Անդրադառնալով ռեյտինգային ցուցակներին՝ Շարմազանովը թվեց առաջադրված որոշ թեկնածուների անուններ՝ ըստ տեղամասերի, որը կներկայացնենք մեր մյուս հրապարակումներում՝ քիչ անց:
Լրագրողների հարցին՝ ինչպես է  ստացվել, որ, փաստորեն ՀՀԿ-ական թեկնածուներից որոշները իրար դեմ են դուրս եկել, որոշներն էլ, այսպես ասած, արտագաղթել են ՀՀԿ, որոշներն էլ ԲՀԿ-ից են եկել ՀՀԿ,  Շարմազանովը պատասխանեց, որ ամեն ոք ինքն է որոշում՝ ինչպես ղեկավարել իր քաղաքական ճակատագիրը:

ՀՀԿ խոսնակն ընդգցեց՝ ՀՀԿ-ն բոլոր հարցումներով ընտրությունների բացահայտ ֆավորիտն է:

«Ակնկալում ենք արդար մրցապայքարում հնարավորինս շատ ձայներ ստանալ», – նշեց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ