25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Շատ թամբալ են»

«Մեր քաղաքական գործիչների մեծ մասը, թող ներվի ասել, շատ թամբալ են: Նրանց թվում է` «երկրի կործանման» թեմայով մի երկու ճռճռան նախադասություն ասեն, եւ մանդատն իրենց գրպանում է: Մի պարզ օրինակ բերեմ: Ենթադրենք, 2016 թվականին Հայաստանը լքել է 48 հազար մարդ: Ի՞նչ պետք է անեն քաղաքական գործիչներն այդ ահասարսուռ թիվը լսելիս: Նրանք պետք է մտքի աշխատանք կատարեն եւ փորձեն պատասխանել հարցի` իսկ ի՞նչ պետք է անել, որ այդքան մարդ Հայաստանից չգնա: Առաջարկում եմ տարբերակներ. ա/ նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ (պահպանելով, բնականաբար, այսօրվա գները), բ/ նվազագույն աշխատավարձը դարձնել 200 հազար դրամ, գ/ ՀՀԿ-ն ԲՀԿ-ով փոխարինել, դ/ հարուստների, այդ թվում` «ոչ իշխանական» հարուստների դղյակներն ազգայնացնել, վաճառել եւ ստացած փողը աղքատների մեջ բաժանել: Ո՞ր պարագայում մարդիկ Հայաստանից չեն գնա` որպես պատասխան կարող եմ մի քանի տասնյակ տարբերակ առաջարկել: Թե որքանով են դրանք իրատեսական եւ որքանով են կրճատելու արտագաղթը` քննարկելու հարց է: Բայց մեր քաղաքական գործիչները չեն ցանկանում մտավոր աշխատանք կատարել: Նրանք պարզապես բացականչում են` 48 հազա՜ր, պատժել թալանչիների~ն, իշխանափոխությո՜ւն անել, տալ մարդկանց արդարություն եւ բարեկեցությո՜ւն»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր  խմբագիր Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ