15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Եթե ինքը գնում է, լավ է, ուրախ եմ. Արագած Ախոյանը՝ Բազմասեր Առաքելյանի դեմ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը մտադիր են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով նույն ընտրատարածքում առաջադրվել: «Եթե նույն թիմից ենք լինելու, դա մրցակցության ոչ մի կոնտեքստում չի տեղավորվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաc Ա. Ախոյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ ինքը խանգարի Բազմասեր Առաքելյանին, և վերջինս ընդհանրապես չառաջադրվի, քանի որ ըստ որոշ տեղեկությունների՝ իր ռեյտինգն ավելի բարձր է, պատասխանեց. «Նախ կոռեկտ չէ՝ իմ ընկերոջ մասին նման գնահատական տամ, եթե նման ուսումնասիրություն արվել է, ես դրանից տեղյակ չեմ, այդ հարցումները ես չեմ անցկացրել: Բայց, միանշանակ, գնալու եմ ռեյտինգային որևիցե ցուցակով, և առաջնահերթությունը ՀՀԿ-ինն է: Եթե ինքը գնում է, լավ է, ուրախ եմ»:

Դիտարկմանը, թե նույն թիմում էլ առանց մրցակցության չի լինի, պատգամավորն արձագանքեց. «Ուրեմն, պետք է մշակույթ ձևավորվի իր թիմակցի դեմ չմրցակցելու, այսինքն՝ թիրախդ լինի ոչ թե քո թիմակիցը, այլ կուսակցության ներկայացուցիչը: Չի բացառվում, որ նրա հետ էլ համագործակցեմ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ