25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետբյուջեի ծախսերի 700 միլիարդը ռիսկային չէ. ֆինանախարարը` ՎՊ-ին

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ընդունեց Վերահսկիչ պալատի հաշվետվության այն մասը, որ էլեկտրոնային գնումների համակարգում խնդիր կա:

Ըստ այդմ, կհրապարկվեն հաղթողները, պետգնումներում հավասար պայմանների համար հնարավորություններ կընձեռվեն, նաեւ կօգտագործվեն ստանդարտ հայտարարություններ, բողոքարկումների հնարավորություններ եւ այլն: Իսկ թե ինչու է պետգնումների ոլորտում ապրանքների գները ավելի թանկ ձեռք բերվել, քան իրականում կան, Դավիթ Սարգսյանն ասաց, որ գնումների դաշտում պետությունը մոնիտորինգ է անում: Կարելի է համոզված լինել, որ ապրանքատեսակենրի մասով վերանայումներ կլինեն:

Ինչ վերաբերում է Gnumner.am կայքին, ապա Դավիթ Սարգսյանը համաձայն չէ, որ այն “մեռած կայք է”: “Այն կենդանի է եւ գործում է”,-ասաց նախարարը: Ֆինանսների նախարարը ոչ մի կերպ չի կարող համաձայնվել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, որ պետական բյուջեի ծախսերից 700 մլրդ դրամը ռիսկային են:

“Նախ՝ այդքան գնումներ չունենք: Գնումների պլանը, որ հաստատում ենք տարվա սկզբին, ընդհանուր առմամբ 262 մլրդ դրամ է: Դա միայն պետական բյուջեով ուղղակիորեն ծախսվող գումարներն են, որին պետք է ավելացնել վարկային (միջազգային) ծրագրերով ծախսվողները, որից հետո կկազմի 445 մլրդ դրամ: Դրա 130 մլրդ դրամը աշխատավարձ է՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների, պոլիկլինիկաների բժիշկների: Աշխատավարձը հանենք՝ մնում է՝ 300-310 մլրդ դրամ”,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ