25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուսակցությունում Արփինե Հովհաննիսյանին միշտ ջերմ են ընդունել

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ «Հանրապետականի» կանայք համերաշխ են, նրանց մեջ վեճ չկա` ընտրացուցակներում հայտվելու համար: Այս մասին նա խոսեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Կանանց վեճերի մասին որևէ բան ոչ լսել ենք, ոչ տեսել ենք, պարզապես ստահոդ տեղեկատվություն է, որոնք բացարձակապես գոյություն չունեն: Եթե խոսքը ՀՀԿ կանանց մասին է, լինի խորհրդարանական խմբակցություն, թե ավելի լայն, կարող եմ բոլորի անունից վստահաբար հայտարարել, որ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում և կարող եմ ասել:

Կա համերաշխ աշխատանք, ամեն մեկը հասկանում է, որ իր աշխատանքով պետք է հանդես գա, նաև շատ կարևոր է , որ մեր կուսակցություն ղեկավար մարմինն արդարամիտ է և գիտի բոլորի պոտենցիալը, և այդ որոշումները  հիմնվելու են հենց այդ կատարած աշխատանքի վրա»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք  ճիշտ  են լուրերը, թե ինքն ու Արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիայնը խնդիրներ ունեն, Նաղդալյանը պատասխանեց, թե իրենց կուսակցությունում Արփինե Հովհաննիսյանին միշտ ջերմ են ընդունել, հարկ եղած դեպքում էլ աջակցել: «Մենք միասին եղել ենք ԵԽԽՎ խմբում, իմ կողմից բացի հոգատարությունից, բացի մեծավարի խորհուրդներից և սրտացավությունից որևէ բան չի եղել։ Վստահ եմ՝ ինքն էլ է այդպես մտածում»,- եզրափակեց Նաղդալյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ