25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի՛ խեղաթյուրեք, լսեք, չափի մեջ գտնվեք, դուք, սուտասան. ԱԺ-ում «բուռն» է

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Այս օրենքն աստիճանաբար ավելացնում է  ԿԲ-ի իրավունքները, մենք էռոզիայի ենք ենթարկում գործադիր մարմնի իշխանությունը, ոչնչացնում ենք Կառավարությունը: Աստիճանաբար ավելացնում ենք բոլոր ոլորտներում Կենտրոնական բանկի իրավասությունները: Ձևավորվել է մեկ այլ կառավարություն, որ մեծ է Կառավարությունից»,-ասաց նա:

Ապա հարցը դրվեց քվեարկության ու ընդունվեց 59 կողմ, 31 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Կառավարության կողմից ներկայացված «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» և կից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ ևս Հրանտ Բագրատյանը ձայնի իրավունք խնդրեց ու հայտարարեց, որ սա նույն կինոյի շարունակությունն է:  «Օրենքն այն մասին է, որ անկախ ռեգուլյատորը քիթը խոթում է անկախ շինարարության մեջ, որ իր գործը չէ, կառավարության գործն է: Հարգելի՛ պարոն շարմազանով, 13-րդ հոդվածը վերաբերում է  տույժ ու տուգանքին: Վարչապետներից մեկը երեկ ձեզ լրիվ թյուրիմացության մեջ գցեց, դրա համար էլ լույսներն անջատվեցին, նույնիսկ լույսերը չդիմացան:  Օրենքն այն մասին է, որ մեկին գցում են քացու տակ, մոտենում ենք, ասում ենք՝ ինչու եք անում, ասում եք՝ գոնե լավ ա, չենք թողնում՝ գլխին չեն խփել»:

Բագրատյանը նկատի ուներ նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին, ով երեկ հակադարձել էր իր ելույթին: Հարությունյանը ևս վարման կարգով խոսեց. «Օրենքը ոչ թե ԿԲ-ին, այլ արևտրային բանկին և վարկառուին սահմանում է բոլոր հնարավոր փոխհարաբերությունները կարգավորող նորմեր՝ այդ թվում հնարավորություն տալով վարկառուին օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ մարել իր պարտավորությունները»:

Հարությունյանը չհսացրեց ավարտել խոսքը, Բագրատյանը տեղից նետեց. «Սուտ է ասում»:

Հարությունյանը շարունակեց պարզաբանել, սակայն Բագրատյանն էլ իրենն էր շարունակում: Ապա ՀՀԿ-ական պատգամավորը նետեց. «Մի՛ խեղաթյուրեք, լսեք, չափի մեջ գտնվեք, դուք, սուտասան»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոռեկտության կոչ արեց. «Պարո՛ն Բագրատյան, մի քիչ չափավոր, հանգիստ, այդպես չի կարելի»: Ապա հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց 63 կողմ, դեմ 22, ձեռնպահ 5 ձայներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ