25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անձնական պատասխանատվության պետք է ենթարկվեն` ի ցույց մյուսների

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ոլորտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին: Օրակարգում երկու կարևոր փաստաթղթեր էին` հունիսի 5-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում պետական շինարարության ողջ ընթացքը ոլորտ առ ոլորտ խթանելու, վերջիններիս համար սահուն գործող  միասնական համակարգ ստեղծելու, ինչպես նաև հունիսի      29-ին բյուջետային  միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ կայացած քննարկումների ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիր իշխանության ղեկավարներին տրված հանձնարարականները:

Անդրադառնալով Նախագահի հանձնարարականների տրամաբանությանն ու պահանջներին, նախարարը մասնակիցներին հիշեցրեց, որ երկու դեպքում էլ գործ ունենք տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման նոր իրողությունների հետ, որոնք սկզբունքային անհրաժեշտություն են տարածաշրջանային սպասվող վերդասավորումներից առաջ:

”Այս շրջանակներում իրատես և ծրագրային են հատկապես Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ հանձնարարականները,- նշեց նախարարը`

         Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն , հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց ետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր` արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար”:

Նախարարը նշեց, որ անհապաղ և անմիջականորեն, պետք է անդրադառնալ նշված խնդիրների իրականացման համար պահանջվող դաշտի ձևավորմանը, հանձնարարելով ոլորտի պատասխանատուներին հնարավորինս արագ ուսումնասիրել և քննարկման ներկայացնել մասնագիտական առաջարկներ:

Շատ ավելի կոնկրետ  ու հասցեական էին երկրորդ փաստաթղթի քննարկման ժամանակ նախարարի տված հանձնարարականները: Վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ մտքերի փոխանակման ժամանակ ոլորտի պատասխանատուներին ի ցույց տրվեցին այն բոլոր վտանգները, որոնց հնարավոր անտեսումը կարող է հանգեցնել օրենքից շեղումների:

”Իսկ օրինակության պահպանողները մենք  ինքներս պետք է լինենք: Եվ բոլոր նրանք, ովքեր նպաստել են կամ կնպաստեն օրենքի պահանջների խախտմանը, անձնական պատասխանատվության պետք է ենթարկվեն` ի ցույց մյուսների”,-նշեց նախարարը:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում խորհրդակցության մասնակիցները հավաստիացրեցին, որ առաջիկայում իրենց կոլեկտիվներում նույնպես կանցկացվեն նման քննարկումներ, անձնական պատասխանատվության և նորովի աշխատելու մասին պահանջները հասցնելով բոլոր աշխատողներին:

Խորհրդակցությունն ընդունեց առաջիկայում  աշխատանքներում շոշափելի վերափոխումների հասնելու նախարարի հանձնարարականը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ