28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ես նեղացած չեմ ոչ մեկից. Ալիկ Սարգսյան

«Միակ բանը, որ կարող եմ ասել` նշանակվելու եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության` Արարատի մարզային խորհրդի նախագահ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Նա նշեց, որ այսօր կամ վաղն իրեն կներկայացնեն այս պաշտոնում:

Հարցին, թե այսինքն` դեռ չի պլանավորել, թե ինչպես է աշխատելու, նա պատասխանեց. «Մի բանը հաստատ պլանավորել եմ,  գնում եմ ակտիվ կուսակցական գործունեությամբ զբաղվեմ, ղեկավարեմ կառույցը, որի ղեկավարն եմ եղել և նախկինում, հավաքեմ շուրջս, նորից սկսեմ ակտիվ աշխատել»:

Ալիկ Սարգսյանից նաև հետաքրքրվեցինք` ՀՀԿ-ից նեղացվածություն չկար ոստիկանապետի պաշտոնից հեռանալուց հետո, ինչին նա զարմանքով արձագանքեց. «Ի՞նձ հետ կապված»:

Դիտարկմանը, թե վերջին օրերին մի շարք նախկին պաշտոնյաներ լքեցին ու հեռացան ՀՀԿ-ից, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Նեղանալն ինձ համար կատեգորիա չէ: Ես նեղացած չեմ ոչ մեկից, անհարմար է նույնիսկ: Ես այդպես չեմ գտնում: Մինչև հիմա եղել եմ «Հանրապետական» կուսակցության անդամ, անդամակցությունը երբեք չի դադարեցվել, ոստիկանապետի աշխատանքի ժամանակ սառեցվել է կուսակցական գործունեությունս, դուրս գալուց հետո` անմիջապես 2-րդ օրը, վերականգնվել է:

Նեղացած լինեի, այն ժամանակ չէի վերականգնի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ